Ռուս ընդդիմադիր Նավալնիի թիմի անդամները զանգահարել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի որդուն, ներկայացել՝ որպես «Զինկոմիսարիատ»-ի աշխատակից և հրավիրել՝ ներկայանալու բուժզննման և մեկնելու ռազմաճակատ՝ որպես կամավոր: Նրան հիշեցրել են, որ ՌԴ նախագահն ստորագրել է մոբիլիզացիայի մասին հրամանագիր:
Ի պատասխան՝ բարձրաստիճան պաշտոնյայի որդին հայտնել է, թե ինքը հարցը այլ հարթությունում կլուծի: