Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի արժեքը՝ ավելի քան 1 միլիոն դրամ

19:12, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի արժեքը՝ ավելի քան 1 միլիոն դրամ

Մոսկվա-Երևան՝ առաջիկա օրերի ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են, եղածն էլ վաճառվում է 1 միլիոն և ավելի դրամով:

Aviasales.ru կայքից MAMUL.am-ը տեղեկացավ, որ վաղվա՝ սեպտեմբերի 22-ի՝ Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի արժեքը 162,1 հազար ռուբլի է (1.098.774 դրամ):

Այնինչ սեպտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի գինը կազմում էր միջինը 80 հազար դրամ:
     Ռուսական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը պայմանավորում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք անցկացնելու հայտարարության հետ:

Նույն իրադրությունն է նաև այն երկրների հետ, որտեղ մուտքի արտոնագիր չի պահանջվում:

| | |
8248 | 0
Facebook