Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ոչ մի մասնակցություն, կազմակերպված ձևով փախե՛ք, եկե՛ք Հայաստան». Ռուբեն Մեհրաբյան

17:48, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
«Ոչ մի մասնակցություն, կազմակերպված ձևով փախե՛ք, եկե՛ք Հայաստան». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գրառումը․ «Ռուսաստանում ստեղծվող խիստ տագնապալի իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի դեսպանությունը Մոսկվայում, ՌԴ-ում հայկական կազմակերպությունների ղեկավարները, խոշոր բիզնեսմենները, ազդեցություն ունեցող հայերը պետք է գործուն քայլեր ձեռնարկեն, որպեսզի գրեթե Հայաստանի բնակչության չափերի հասնող Ռուսաստանի հայությունը չգնա հանցագործ Պուտինի կործանարար մսաղացը, չդառնա մարդասպան, չդառնա հանցագործ, ու հետո չդառնա զոհ։
     Բոլոր քաղաքական, անձնական լծակները, օրինական և, այո՛, նաև ոչ այնքան օրինական՝ պետք է գործի դրվեն։ Ու սա այն դեպքն է, որ կաշառք տալն արդարացված է, երբ հարցի գինը՝ երիտասարդ կյանքերն են։
     Եվ ուրեմն, ոչ մի մասնակցություն, կազմակերպված ձևով փախեք եկեք Հայաստան, մի բան դրեք բուռները և անցեք սահմանը ցանկացած տեղից, քանի ուշ չէ։ Հայերը չպետք է մատաղացու դառնան մեռնող կայսրությանը։ Մնացիք՝ չեն խնայելու, հիշեք։ Եվ ուրեմն, ՈՉ ՄԻ ՀԱՅ՝ ռուսական հանցագործ բանակի շարքերում։ Ժամն եկել է, ի գործ։
     Հ․Գ․ Ի դեպ, Ուկրաինայից հայերը զգուշացնում են, որ թշնամին թշնամի է, «մոբիլիզացիայի» գործոնը իրերի դրությունը չի փոխելու։ Լսեք, ինչ են ասում։ Ժամանակին էր պետք լսել։ Հիմա լսեք, քանի կարող եք։ Ու խնայեք երեխեքին»։

| | |
6264 | 0
Facebook