Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանը խոստանում է խաղաղություն, տալիս է երկրի կեսը»․ Պարույր Հայրիկյան

17:18, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
«Փաշինյանը խոստանում է խաղաղություն, տալիս է երկրի կեսը»․ Պարույր Հայրիկյան

ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին․ «Փաշինյանը խոստանում է խաղաղություն, տալիս է երկրի կեսը, և դրա փոխարեն մենք ստանում ենք նոր զոհեր, և դեռ ինքը շարունակում է մնալ իշխանության»։

Հայրիկյանը, խոսելով այս իրավիճակից դուրս գալու ելքերի մասին, նշել է․ «Աշխարհի բոլոր երկրներն իրենց պետականությունը, անվտանգությունը պահում են համաշխարհային համագործացությամբ, մի քանի պետություն կա, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, որ կարող է ասել՝ ես անկախ եմ, ինչ ուզեմ, կանեմ, մյուսները բոլորը համագործակցության արդյունքում են անկախ։ Հետևաբար՝ պետք է ճիշտ դաշնակիցներ ընտրել»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Փաշինյանը խոստանում է խաղաղություն, տալիս է երկրի կեսը»․ Պարույր Հայրիկյան
4370 | 1
Facebook