Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ-ն նոր փաստեր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

16:24, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
ՀՀ-ն նոր փաստեր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում գրված է. «Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ զինծառայողների պղծման հետագա ապացույցներ՝ ներառյալ Ադրբեջանի տիրապետության տակ խոշտանգումների և սպանության ենթարկված հայ ռազմագերի Դավիթ Գիշյանի մասին տեղեկությունը, Դատարանին ներկայացնելով նաև Ադրբեջանում հակահայկական համատարած ատելության պատկերավոր օրինակներ և կրկնելով իր հրատապ խնդրանքը Դատարանին միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկելու մասին»։

5934 | 0
Facebook