Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քեզ ո՞վ է խորհուրդ տվել ներխուժես էնտեղ, որտեղ քեզնից *** են». Գևորգ Պետրոսյան

15:54, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
«Քեզ ո՞վ է խորհուրդ տվել ներխուժես էնտեղ, որտեղ քեզնից *** են». Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցին․ «Ցավոք սրտի, ապիկար իշխանությունների պատճառով Անկախության տոնը գրեթե վերածվում է սգի, ի՞նչ էր կատարվում Եռաբլուրում, Նիկոլ, քեզ ո՞վ է խորհուրդ տվել, որ դու անպայման ներխուժես էնտեղ, եթե քեզ չի ուզում զոհվածի ծնողը տեսնի, դու ի՞նչ իրավունք ունես զոռով գնալ նրա երեխայի գերեզմանին։ Դու ամոթ չունե՞ս, դու գիտես, որ քեզնից զզվում են, ինչ պարտադիր էր, որ դու ոստիկանության ամբողջ գունդը հանել ես տվել, քցել ես զոհվածների ծնողների հետևից։ Եթե դու զոհվածին հարգում ես, եթե գնում ես նրա գերեզմանի առաջ ձևականորեն խոնարհվում ես, դու ո՞նց ես զոհվածի ծնողին բերման ենթարկել տալիս՝ մարմնական վնասվածքներով։ Սրա տակից դու ո՞նց ես դուրս գալու»։

Մանրամասները՝ տեսանյութում:

5013 | 0
Facebook