Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հարցազրույցներ

«Այս իշխանություններից որևէ մեկին, վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, չեմ տեսել բանակի կողքին»․ Սեյրան Օհանյան

13:24, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
«Այս իշխանություններից որևէ մեկին, վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, չեմ տեսել բանակի կողքին»․ Սեյրան Օհանյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը խոսելով ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականության մասին, ընդգծեց․ «Ժողովրդի համախմբվածությունը, ռազմավարական կամք ձևավորելը, մարտական ոգին բարձրացնելը այս իշխանությունների ամենակարևոր խնդիրներից մեկն է, եթե մենք կանգնած են վտանգի առաջ, ապա նրանք՝ սկսած առաջին դեմքից, իրավունք չունեն փողկապները կապված պտտվեն, նրանք բոլորը պետք է համախմբված լինեն ժողովրդի հետ։ Առաջին հերթին բանակին թիկունք կանգնեն, սակայն այս իշխանություններից որևէ մեկին, գոնե վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, ես չեմ տեսել բանակի կողքին՝ առաջին գծում։

Իրադրությանը լիիրավ չտիրապետող, իրադրությանը ոչ համահունչ, խուճապ տարածող հայտարարություններն այս պահին անընդունելի են, եթե պետք է ժողովրդին նախապատրաստել, ապա կան միջոցառումներ, որոնց պետք է պատրաստվել լուռ, ծածուկ, և կան միջոցառումներ, որոնց պետք է հրապարակավ դիմագրավել։ Այս իշխանությունները այդ ամենին չեն տիրապետում»։

| | |
1081 | 1
Facebook