Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

13:48, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

Սեպտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։

Կարևորելով Արցախում ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու գործում՝ քննարկել են ընդհանուր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում առկա և հետագա հնարավոր զարգացումները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին։ Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց կվերանան առկա խնդիրները։

Հանդիպմանն ընդգծվել է տարբեր ձևաչափով հաճախակի շփումների անհրաժեշտությունը, որի արդյունքում լուծումներ կտրվեն հասարակությանը հուզող մտահոգություններին։

| | |
1256 | 0
Facebook