Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եռաբլուրից բերման է ենթարկվել 37 քաղաքացի. Ոստիկանություն

11:30, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
Եռաբլուրից բերման է ենթարկվել 37 քաղաքացի. Ոստիկանություն

Եռաբլուր զինվորական պանթեոնից այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ոստիկանները բերման են ենթարկել 37 քաղաքացու։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել Եռաբլուր զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ: Կարմիր ու սեւբերետավորները շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի այցը՝ Եռաբլուր:

| | |
2434 | 2
Facebook