Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«ՊՆ ղեկավար կազմին եմ դիմում». Արտակ Զաքարյան

12:12, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
«ՊՆ ղեկավար կազմին եմ դիմում». Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Պաշտպանության նախարարության ղեկավար կազմին եմ դիմում: Հիշե՛ք, որ ցանկացած երկրի պաշտպանական գերատեսչության հոգածության, ուշադրության, հարգանքի և բարոյական հովանու տակ են գտնվում հատկապես պատերազմներում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները: Եռաբլուր պանթեոնը եղել և լինելու է ՀՀ ՊՆ ԶՈւ հերոսական պատմության և փառավոր մարտական ուղու լուռ վկայությունը: Այն մեր պետականության պատմության համար սրբավայր է:

Հասկանալի է, որ չեք վայելու այնքան հարգանք, որպեսզի զոհված զինծառայողների ծնողներին խնդրեք, որ զսպեն ձեր նկատմամբ իրենց զայրույթն ու ատելությունը, դադարեցնեն իրենց հուզական, բայց արդարացի պահանջը, և թույլ տան կատարել ձեզ համար կեղծ արարողակարգը:

Սակայն, քանի որ համաձայնել եք, որպեսզի ոստիկանության վայրենիները նման անբարոյական հրաման ստանան ու տեսախցիկների առաջ, ՀՀ ՊՆ և ԶՈւ նկատմամբ և նրան պատկանող սրբավայր տարածքում դասական վայրենություն ցուցադրեն, դա ուղղակի ձեր սրիկա տեսակի վկայությունն է:

Հ. Գ.1 Եթե ոստիկանությունը գործել է առանց ՊՆ հետ համաձայնվելու, ուրեմն՝ կա՛մ պետք է ՊՆ-ն պահանջի, որպեսզի ոստիկանությունը ներողություն խնդրի բոլոր զոհվածների հարազատներից ու հայ ժողովրդից, կա՛մ ՊՆ-ն իր անունից ներողություն խնդրի:

Հ. Գ. 2 Պարզ է, որ հրամանը Նիկոլն է տվել: Նրան բան չունեմ ասելու: Մի առիթով ասել եմ՝ բոլորիդ ստորացնում ու փչացնում է այն աստիճան, որ իշխանափոխությունից հետո միայն ու միայն հայհոյանք ու անեծք լսեք ձեր հասցեին:

Դրանով են «հպարտանալու» ձեր մտերիմները»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
| | |
3306 | 0
Facebook