Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անկախությունն անսակարկ արժեք է». Արամ Սարգսյան

11:24, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
«Անկախությունն անսակարկ արժեք է». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Անկախությունն անսակարկ արժեք է, անկախությունը պետության գոյության առաջին պայմանն է: Հայաստանի Հանրապետության անկախության երրորդ տասնամյակում մենք նորից ազգովի քննություն ենք հանձնում՝ մեր անկախության ու մեր անվտանգության պաշտպանության մեր կամքի ու կարողության: Համոզված եմ, որ թշնամու ո՛չ մի ագրեսիա, ո՛չ մի պատերազմ մեր կամքը չեն կոտրելու ու մեր պաշտպանունակությունն օրեցօր մեծանալու է: Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, ուստի ոչ մի բռնապետություն, որտեղ էլ լինի, չի կասեցնելու մեր ընթացքը դեպի զարգացում ու դեպի մեր բանակի ապահոված խաղաղություն:

Շնորհավորում եմ բոլորիս՝ անկախության տոնը, որ միանշանակ ավելի պաշտպանված է դառնում մեր իրական բարեկամների աջակցությամբ և նախադրյալներ է ստեղծում, որ վերջապես 21-րդ դարը մերը դառնա»:

Աղբյուրը` Արամ Սարգսյան
| | |
1136 | 0
Facebook