Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Թերթերի տեսություն

Հակառուսական պահվածքը խրախուսվում է. «Հրապարակ»

10:18, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
Հակառուսական պահվածքը խրախուսվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում արտահերթ հանդիպում ունեցավ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Արտահերթ, քանի որ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ սովորաբար հանդիպում է ամեն ամսվա վերջին շաբաթ օրը, մինչդեռ վերջին զարգացումները փոխել են պլանները և, ի պատասխան հակառուսական տրամադրությունների աճի մասին որոշ գործիչների վերջին օրերի հայտարարություններին ու զգուշացումներին, Փաշինյանը որոշել է հավաքել իր արևմտամետ կլիենտներին և հորդորել, որ էլ ավելի ուժեղացնեն հակառուսական և պրոարևմտյան քարոզչական գիծը։

Քննարկում է եղել նաև վերջին իրադարձությունների և հատկապես Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցի վերաբերյալ, արևմտամետներին հետաքրքրել է՝ ի վերջո ԱՄՆ-ն ընդունելո՞ւ է Հայաստանին իր գիրկը և ե՞րբ ենք դուրս գալու ՀԱՊԿ-ից, սակայն կոնկրետ պատասխան չի հնչել: Փաշինյանը հասկացրել է, որ քանի հստակ երաշխիքներ չեն ստացել արևմուտքից, ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլը խիստ վտանգավոր կարող է լինել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում:

| | |
2644 | 1
Facebook