Ռուսաստանին զրկել են ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից:
Այն կանցկացվի Գերմանիայում: Ռուսաստանի ներկայացուցչին չեն թույլատրի մասնակցել հավաքականների խմբերի կազմավորման վիճակահանությանը, որը հոկտեմբերի 9-ին տեղի կունենա Մայնի Ֆրանկֆուրտում:
«Առնվազն մինչև 2024 թվականը ռուսները միջազգային մրցումների չեն մասնակցի: Եվրո-2024-ը կանցնի առանց Ռուսաստանի»,- ասել է Ուկրաինայի ֆուտբոլի ընկերակցության նախագահ Անդրեյ Պավելկոն:
Եվրո-2024-ը կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը գերմանական տասը քաղաքներում՝ Բեռլինում, Քյոլնում, Մյունխենում, Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Դորթմունդում, Լայպցիգում, Գելզենկիրխենում, Շտուտգարտում և Դյուսելդորֆում: Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը կմասնակցեն 24 երկրների հավաքականներ:
Այս տարվա մայիսին ՈւԵՖԱ-ն զրկել է ռուսներին 2022-23 թվականների Ազգերի լիգայի մրցաշարին մասնակցելու իրավունքից: Ռուսական ակումբերը զրկված են նաև եվրոպական գավաթների խաղերին մասնակցելու հնարավորությունից:
ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած ռազմական հարձակման կապակցությամբ Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին արգելել են մասնակցել միջազգային բոլոր տեսակի մրցումներին՝ «մինչև հետագա ծանուցումը»: