Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թավ հոնքեր, խոշոր աչքեր. ինչպիսին էր Գագիկ Ա Բագրատունի արքան՝ ըստ մեզ հասած միակ արձանի

23:06, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
Թավ հոնքեր, խոշոր աչքեր. ինչպիսին էր Գագիկ Ա Բագրատունի արքան՝ ըստ մեզ հասած միակ արձանի

Հայաստանի Պատմության թանգարանի մուտքի դիմաց այցելուները կարող են տեսնել պատվանդանի վրա կանգնեցված ոչ բարձր արձան, սակայն քչերը գիտեն, թե ով է պատկերված և ինչ պատմություն ունի այս արձանը:
     Հայտնի է, որ դեռ վաղ միջնադարից Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանական կարգը մերժել է արձանների կառուցումը՝ այն համարելով կռապաշտություն։ Այդ պատճառով հայկական միջնադարյան մշակույթը գրեթե զուրկ է արձաններից կամ այսպես կոչված կլոր քանդակներից: Սակայն մեզ հայտնի է, որ Բագրատունի Գագիկ I-ին արքան Անի մայրաքաղաքում իր հովանավորությամբ կառուցած Գագկաշենի Սբ Գրիգոր Լուսավորիչ զվարթնոցատիպ տաճարի հյուսիսային մուտքի մոտ կանգնեցրել է իր արձանը, որը կարելի է համարել մեզ հայտնի միակ արձանը, որ հասել է միջնադարից, ավելի կոնկրետ՝ 11-րդ դարից:

Թավ հոնքեր, խոշոր աչքեր. ինչպիսին էր Գագիկ Ա Բագրատունի արքան՝ ըստ մեզ հասած միակ արձանի
Թավ հոնքեր, խոշոր աչքեր. ինչպիսին էր Գագիկ Ա Բագրատունի արքան՝ ըստ մեզ հասած միակ արձանի

     Այս բացառիկ արձանը հայտնաբերվել է 1906 թ-ին Անի մայրաքաղաքում տեղի ունեցող պեղումների ժամանակ: Այն մոտ 2 մետր բարձրություն ունի, կերտված է վարդագույն տուֆից: Արքան պատկերված է սպիտակ չալմայով, մինչև ուսերը հասնող երկար սև մազերով, խոշոր աչքերով, թավ ունքերով, սև բեխերով: Արքան կրում է կարմիր վերարկու, կրծքի վրա կախված է խաչ: Արքան ձեռքերի մեջ պահում է իր կառուցած եկեղեցու մակետը:
Թավ հոնքեր, խոշոր աչքեր. ինչպիսին էր Գագիկ Ա Բագրատունի արքան՝ ըստ մեզ հասած միակ արձանի
Թավ հոնքեր, խոշոր աչքեր. ինչպիսին էր Գագիկ Ա Բագրատունի արքան՝ ըստ մեզ հասած միակ արձանի

     Իրականում թանգարանի առջև ցուցադրվող քանդակը պեղումներից հայտնաբերված արձանի կրկնօրինակն է միայն, ցավոք բնօրինակը մեզ չի հասել: Առաջին աշխարհամարտի ժամանակ, հնագետները, երբ ստիպված են եղել լքել Անին, ըստ որոշ տեղեկությունների, արձանը թաքցրել են Ախուրյան գետի ափին:
     Կրկնօրինակը ստեղծվել է 1993 թվականին՝ պահպանված հին լուսանկարի և հնագետների թողած նկարագրությունների հիմա վրա:

4742 | 0
Facebook