Խնդրում ենք սպասել...

Համացանց

Իրանի խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը

14:42, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
Իրանի խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը

Իրանցի փորձագետ, «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը:

Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն այս կապակցությամբ ասել է. «Ակնկալվում է, որ խորհրդարանում շատ կարևոր քննարկում տեղի կունենա»։

Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն անհանգստացած է երկու հարևան երկրների սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերով։

Ջալալզադեն հավելել է. «Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը և խորհրդարանը ցանկանում են լրջորեն զբաղվել այս հարցով»»։

Աղբյուրը` Պույա Հոսեյնի
5579 | 0
Facebook