Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նիկոլը հանրությանը զրկում է երկրի սահմաններն անառիկ պահելու համար զոհվածների անուններն իմանալուց»․ Աննա Մկրտչյան

15:30, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
«Նիկոլը հանրությանը զրկում է երկրի սահմաններն անառիկ պահելու համար զոհվածների անուններն իմանալուց»․ Աննա Մկրտչյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասուլիսի ընթացքում խոսելով սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված զինծառայողների անունները մինչև օրս չհրապարակելու հարցին՝ նշել է․ «Նիկոլը մեր հանրությանը զրկում է երկրի սահմաններն անառիկ պահելու համար զոհվածների անուններն իմանալուց։ Եթե նկատել եք ՊՆ հերթական մանիպուլյացիան, անհետ կորածների ու զոհվածների թիվը ընդհանրական մի տողով է. սա էլ է խնդիր, թե սրանց վերաբերմունքը հայի կյանքի հանդեպ ինչպիսին է»:

Անդրադառնալով Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցին՝ պատգամավորն ասել է. «Շատ լավա, որ եկավ, բայց ի՞նչ, Վարդենիսից, Ջերմուկից հետ քաշվեցի՞ն ադրբեջանցիները, Ներքին Հանդը մե՞րն է նորից, թե՞ Արցախի բռնազավթված տարածքները հետ եկան մեզ, թե՞ մեր գերիները հետ վերադարձվեցին։ Մեզ անդադար խաբում են, որ վերջին պատերազմն այն պատճառով էր, որ Ադրբեջանը միջանցք էր ուզում, Նիկոլն էլ հերոսաբար այդ միջանցքը չի տալիս. բավակա՛ն է, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում հստակ գրված է, որ Նիկոլը խոստացել է տալ ճանապարհ, որը հսկվելու է «ՖՍԲ»-ի կողմից։ Տպավորություն է, որ ինքը մեծահոգաբար չի ուզում էդ միջանցքը տալ. բացարձակ նման բան չկա, ինքը չի ուզում միջանցքը տալ մեկ փաստի ուժով, որովհետև դրսի այն ուժերը, որոնք իրեն օգնել են Հայաստանում գալ իշխանության, ակնհայտ է, որ այդ բոլոր պարտավորությունները և Հայաստանի նկատմամբ վերջին դավաճանական գործողությունները կատարելուն պես, ինքը կդառնա անպետք իր, որին այստեղ իշխանության չեն պահի, հետևաբար ոչ թե մեզ է լավություն անում, որ չի տալիս, այլ՝ ինքը իր խոստումների վերջին փաթեթը չի ուզում կատարի, որովհետև կատարելուն պես՝ իր օգտակար գործողության գործակիցը իրեն պահողների համար կհավասարվի զրոյի»,- ասել է Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը։

«Նիկոլը մեր հանրությանը զրկում է երկրի սահմաններն անառիկ պահելու համար զոհվածների անուններն իմանալուց»․ Աննա Մկրտչյան
3133 | 1
Facebook