Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Մեզ հավաստիացրել են, որ օրակարգում չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին». Արցախի ԱԺ պատգամավորներ

14:12, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
«Մեզ հավաստիացրել են, որ օրակարգում չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին». Արցախի ԱԺ պատգամավորներ

Սեպտեմբերի 20-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները մամլո ասուլիս են հրավիրել, որի ընթացքում ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը Երևան կատարած այցի արդյունքները:

Արցախի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի, խորհրդարանական 3 քաղաքական ուժերի հետ: Քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, ՀՀ վարչապետի վերջին հայտարարության հետ կապված հարցեր:

ԱՀ ԱԺ քաղաքական ուժերին հավաստիացրել են, որ օրակարգում չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին:

Հանդիպումներից մանրամասներ ներկայացնելուց հետո պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցերին: Դրանք վերաբերում էին Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությանը, տարբեր հարցերի շուրջ քաղաքական ուժերի դիրքորոշմանը, Արցախի անվտանգությանը:

Խորհրդարանականները շեշտել են, որ միասնական են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անվտանգային հարցերում: Նրանք կարևորել են համերաշխության մթնոլորտի ձևավորումը, երկրի փրկության շուրջ բոլոր կարող ուժերի միավորման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ կայքը:

| | |
1654 | 0
Facebook