ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պնդմամբ՝ քաղաքական այսօրվա համակարգը մարդուն չի ծառայում, ծառայում է քաղաքական շահերին: «ՀՀ-ում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա: Ամեն ինչ կենտրոնացած է մեկ կուսակցության ձեռքում, նրա շահերին է ծառայեցվում պետության բոլոր ռեսուրսները, կուսակցությունն անընդհատ ներթափանցում է պետական ապարատի մեջ: Լսած կա՞ք, որ կառավարող խմբակցության որևէ պատգամավոր քննադատի Կառավարությանը: Կառավարության ղեկավարը պատգամավորներին վերաբերվում է որպես իր աշխատողների, պատգամավորները չունեն ինքնուրույնություն. սա լրջագույն խնդիր է երկրի համար»,- նշել է Թաթոյանը: