Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Մի թիզ մնացած մեր երկրի նկատմամբ ով ասես, որ հավակնություն չունի». Սուրեն Սահակյան

17:48, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
«Մի թիզ մնացած մեր երկրի նկատմամբ ով ասես, որ հավակնություն չունի». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի թիզ մնացած մեր երկրի նկատմամբ ով ասես, որ հավակնություն չունի։ Պարսկաստանն էս տարածքները լքել ա 1828 թվականին ու հեչ դեմ չէր լինի վերականգնել, եթե ոչ դրանք, ապա տոտալ ազդեցությունը։ Ռուսաստանը դե 1828-ին եկել ա ու խրվել, մնացել։ Ադրբեջանը համարում ա, որ մինչև 1828-ը սա իրենցն ա եղել, իսկ դրանից հետո հետևողականորեն վարվող քաղաքականության հետևանքով դուրս են մղվել էստեղից, իսկ ներկայիս Հայաստանին ապօրինի բռնակցված տարածքներ կան հենց իրենից։ Թուրքիան էլ դե կա ու կա, Լոռվա ձորերի ու Ախալցխա-Ախալքալաքի համար հայ-վրացական պատերազմն էլ մեզ հավելում։ Մենակ մենք ենք, որ պատրաստ ենք ինքնակամ հրաժարվել մեր կենսատարածքից, որովհետև «դե ստորագրեք, պրծնենք, էլի», «դե դրանք հնուց մերը չէին»։ Դե «աչքներս՝ լույս», էլի։ Սենց մարդիկ պետականության հետ ի՞նչ գործ ունեն․․. ուղարկես՝ տերերի համար տքնեն ու երջանիկ գոյատևեն իրենց «հայրենիքներում»»։

| | |
2217 | 0
Facebook