Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Թշնամու որևէ գործողություն բացառված չէ». Նաիրի Հոխիկյան

09:48, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
«Թշնամու որևէ գործողություն բացառված չէ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Երեկվանից մեզանում շրջում են լուրեր, թե հատկապես Մարտունիում, Մասիսում, Շաքիում և քանի այլ բնակավայրերում նկատվել են թշնամու դիվերսիոն կամ լրտեսական խմբեր։

Տարօրինակ զուգադիպությամբ բոլոր դեպքերում այդ խմբերն իբր մտել են խանութ ու մանրամասներ ճշտել բնակչության թվի, բանակի, ռազմավարական օբյեկտների մասին։ Այսպիսի մեկ դեպքի մասին լուրը լույսի արագությամբ անցնում է բերնեբերան ու շնորհիվ Ֆեյսբուքի, մի քանի րոպե անց Սյունիքից հասնում Տավուշ։

Թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցում, իհարկե, բացառված չէ, բայց ժողովուրդն ընդհանրապես սիրում է ամեն ինչ չափազանցված ներկայացնել։ Այլ կերպ՝ չոփը գերան սարքել։

Շաքիում, օրինակ, պարզվել է, որ «թշնամու դիվերսիոն խումբը» իրականում հայ դասալիքներ են։ Բացառված չէ, որ մյուս վայրերում էլ լուրը տարածվել է թրենդից հետ չմնալու համար։ Բա ոնց կլինի, ամեն տեղ թշնամու դիվերսանտներ կան, ինչու մեր համայնքում չլինի, սկզբունքով։

Կրկնում եմ՝ թշնամու որևէ գործողություն բացառված չէ, բայց դրա դեմ պայքարելու համար պետք է զգոն լինել ու համագործակցել տեղական ուժային կառույցների հետ։
     Հանրությունը պետք է իմանա ճշմարտություն, բայց միայն ստուգված լուրերը, առանց բամբասանքի ու առանց խուճապի»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
3672 | 0
Facebook