Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ե՞րբ էր պատերազմը վերջացել, որ նոր պիտի սկսվի». Դավիթ Թորոսյան

09:30, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
«Ե՞րբ էր պատերազմը վերջացել, որ նոր պիտի սկսվի». Դավիթ Թորոսյան

«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Ընկերնե՛ր, ժամը 9-ին առկա տեղեկություններով, սահմանային գծում գիշերն արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Իրավիճակը նույնն է։

Երեկ երեկոյան տարբեր էջերում տեղեկություններ էին պտտվում՝ պատերազմի հավանական սկսելու հետ կապված։ Ընդամենը կիսահռետորական հարց եմ ուզում տակ՝ էտ ե՞րբ էր պատերազմը վերջացել, որ նոր պիտի սկսվի։ Եթե 4-5 օր է հրետանային հարվածներ չկան, կարծում եք՝ պատերազմն ավարտվե՞լ է։

Ընկերնե՛ր, պատերազմը չի ավարտվել, ապրեք և գործեք այդ տրամաբանությամբ, և գուցե այդ դեպքում մի օր ավարտվի, իսկ տագնապի պայուսակ ունենալ-չունենալը պարզ տեխնիկական հարց է, ես, օրինակ, վաղուց ունեմ շուրջ 2-2.5 տարի միշտ պատրաստ դրած է»։

Աղբյուրը` Դավիթ Թորոսյան
| | |
2771 | 0
Facebook