Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.

Թերթերի տեսություն

Անհատ քաղաքացիների ավտոմեքենանե՞րն են ծառայում բանակի կարիքների համար. «Հրապարակ»

09:24, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
Անհատ քաղաքացիների ավտոմեքենանե՞րն են ծառայում բանակի կարիքների համար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած իշխանությունները թաքցնում են վերջին ագրեսիայի զոհերի անունները և մինչ օրս անունների լիարժեք ցանկ կամ զոհերի վերջնական թիվ չեն հրապարակել, սակայն պատերազմի մասնակիցները պատմում են, որ զոհերի ու վիրավորների տեղափոխման համար բանակին պատկանող տրանսպորտային միջոցներից բացի, աջակցություն են խնդրել և վերցրել «Գազպրոմին» պատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենաները, որոնցով վիրավորներին են տեղափոխում։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ «Սպայկայի» սառնարան-մեքենաներն էին բանակի կարիքների համար ծառայում:

Մեր հարցին ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայի» լրատվականից հերքեցին. «Պաշտոնապես մեզ չեն դիմել, հետևապես՝ չի տրամադրվել»: Վստահ չենք, որ սա ճիշտ է, սակայն այդ պարագայում մնում է ենթադրել, որ անհատ քաղաքացիների ավտոմեքենաներն են ծառայում բանակի կարիքների համար»:

| | |
3192 | 0
Facebook