Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Թերթերի տեսություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն․ «Ժողովուրդ»

09:00, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միությունը գրավոր կամ բանավոր (հստակ ճշտել չհաջողվեց) հարցադրումներ է արել ՀՀ ԱԱԾ-ին և սպասում է պատասխաններին:
     Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ սպաների պահեստազորի սպաների միությանը, նրանց անվանել էր «խոպանչիների բրիգադ», ինչպես նաև նշել էր, որ նրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն՝ հասկանալու համար՝ քանի երկրի «շպիոն» են նրանք: Ընդհանրապես, վարչապետի խոսքերից կարելի էր հասկանալ, որ նա «խոպանչիներ», դավաճաններ ու լրտեսներ է համարում ԱԱԾ ներկա ու նախկին բոլոր աշխատակիցներին, բայց առանձնապես նշում է սպաների միության մասին, քանի որ նրանք են համարձակություն ունեցել խոսել, քննադատել:
     Այս հայտարարությունից հետո ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը արձագանքեց, բայց բավականին մեղմ:

Պարզվում է՝ միությունում որոշել են մեղմ պատասխանել ոչ թե նրա համար, որ վախենում են Նիկոլ Փաշինյանից կամ խուսափում են, այլ միությունում քննարկման ժամանակ սպաները, ճիշտ գնահատելով իրավիճակը, հասկացել են, որ վարչապետը այդ կերպ փորձում է շեղել հանրության ուշադրությունը հիմնական թեմայից, այն է՝ առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթից, որի մասին վարչապետը խոսել էր իր ելույթում ու ժամեր անց հերքել: Ուստի միությունում, իրավիճակը գնահատելով, չեն ցանկացել արհեստական օրակարգ մտցված և իրենց վերաբերող այդ թեման շահարկման առարկա դարձնել: Սակայն մեր տեղեկությունների համաձայն՝ միությունը կոնկրետ քայլի է գնացել, և հայտարարությունից անմիջապես հետո դիմել են ԱԱԾ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4270 | 2
Facebook