Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

ՀԱՊԿ առաքելության խումբը հայ-ադրբեջանական սահմանին առաջարկություններ է մշակել

23:12, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
ՀԱՊԿ առաքելության խումբը հայ-ադրբեջանական սահմանին առաջարկություններ է մշակել

ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի համար առաջարկություններ է մշակել։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունը։
     «Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքի արդյունքներին։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը գլխավորում է առաջապահ խումբը, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առանձին հատվածներում իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների եւ համապատասխան միջոցառումների հետ կապված առաջարկների մասին։

Տեղի է ունեցել մտքերի անկեղծ, կառուցողական փոխանակում։ Մշակված առաջարկներն ուղղված են առաջացած լարվածության թուլացմանը։

Հանդիպումից հետո առաջապահ խումբը մեկնել է Մոսկվա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

| | |
5706 | 2
Facebook