Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է Փելոսիի՝ Հայաստան այցին

22:06, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է Փելոսիի՝ Հայաստան այցին

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Twitter-ում գրառումներ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ:

Ըստ Օքթայի՝ Լիովին անընդունելի են Փելոսիի երևանյան հայտարարությունները, որոնք իբր պատմական և ներկայիս իրողությունների հետ չեն համադրվում, ու չեն արտահայտում անկողմնակալ տեսակետներ։ Թուրքիայի փոխնախագահը Փելոսիին անգամ մեղադրել է «դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու» մեջ:
     «Մենք վճռականորեն շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին, որը 30 տարի անարդար և ապօրինի բռնազավթման տակ գտնվող իր հայրենի հողերն ազատելու համար անձնվիրաբար պայքարում է»,- գրել է Ֆուաթ Օքթայը։

| | |
5918 | 1
Facebook