Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Գուցե վախենում են, որ անուններ հրապարակելու դեպքում պարզվի մեր զոհերի թիվը կրկնակի ավելի՞ն է»․ Ն․ Հոխիկյան

22:00, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Գուցե վախենում են, որ անուններ հրապարակելու դեպքում պարզվի մեր զոհերի թիվը կրկնակի ավելի՞ն է»․ Ն․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Հայաստանի անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով մեր զոհվածների և անհետ կորածների թիվը հասել է 207-ի։
     Սա աղետալի թիվ է։ 2 օրում 200-ից ավելի զոհ այն դեպքում, երբ իշխանությունը ամեն կերպ թաքցնում է զոհվածների անունները։
     Ինչո՞ւ։ Գուցե վախենում են, որ անուններ հրապարակելու դեպքում պարզվի մեր զոհերի թիվը կրկնակի ավելի՞ն է։ Ժողովուրդն ասում է՝ լեզուս պապանձվի։ Բայց այս խորհրդավոր լռությունը և զոհերի անուններ չհրապարակելը, զոհվածների թիվն աստիճանաբար ասելը վատ եզրակացությունների է բերում։
     Հասկանում եք, եթե պատերազմը շարունակվեր, կհասկանայինք թվերի փոփոխվելը, բայց երբ հրադադարից օրեր անց հայ զոհվածների թվերը ավելանում են հարյուրով, նշանակում է՝ Հայաստանի իշխանությունը փորձում է աստիճանաբար մարդկանց սովորեցնել այդ իրականությանը։
     Պահանջենք հրապարակել անունները»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
2745 | 1
Facebook