Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Սա ուղղակի կթռնի երկրից՝ իրենց մեն-մենակ թողնելով այրվող ու քաոսի ճիրաններում թպրտացող երկրում». Կարեն Վրթանեսյան

02:06, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
«Սա ուղղակի կթռնի երկրից՝ իրենց մեն-մենակ թողնելով այրվող ու քաոսի ճիրաններում թպրտացող երկրում». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Խեղճ», «անկարող», «ապիկար», «դեբիլ», «տգետ» Նիկոլը չգիտես ինչու շարունակում է մատերի վրա ֆռցնել ոչ միայն «կարող», «խելացի», «կրթված» ընդդիմությանը, այլև ընդհանրապես ամբողջ հայ ազգին։
     Նույնիսկ նրանք, ովքեր այսօր էլ շարունակում են սպասարկել Նիկոլի իշխանությանը՝ վստահ լինելով, որ Արցախն ու Սյունիքը հանձնելով մնալու են ու վայելեն իրենց պարգևավճարներն ու մաղարիչները, ուղղակի չեն պատկերացնում, որ մի պահ կարող է գալ, երբ սա ուղղակի կթռնի երկրից, իրենց մեն-մենակ թողնելով այրվող ու քաոսի ճիրաններում թպրտացող երկրում։
     Կոպիտ ասած՝ Հայաստանում չկա էլ այնքան ինքնաթիռ, որոնք կարողանային բոլորիդ երկրից հանել... Եղած ինքնաթիռները, եթե ընդհանրապես կարողանան օդ բարձրանալ, հերիքելու են լավագույն դեպքում Նիկոլի և իր մի քանի մերձավոր օլիգարխների ընտանիքներն ու թիկնապահներին հանելու համար»։

| | |
5297 | 1
Facebook