Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թուրքական երկու բանկեր դադարեցրել են Mir քարտերից լիրայի կանխիկացումը

20:18, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
Թուրքական երկու բանկեր դադարեցրել են Mir քարտերից լիրայի կանխիկացումը

Թուրքական խոշորագույն Is bankasi մասնավոր բանկի բանկոմատները երկուշաբթի դադարեցրել են թուրքական լիրայի տրամադրումը ռուսական Mir վճարային համակարգի քարտերով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, ինչպես նաև Halk հեռուստաալիքը։ Վերջինիս հաղորդագրության մեջ ասվում է, որ բանկը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ գանձապետարանի կողմից հնարավոր պատժամիջոցների մասին հայտարարություններ են հնչել Mir քարտեր ընդունող կառույցների նկատմամբ։

Երկուշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ Is bankasi-ից հետո Denizbank-ը դադարեցրել է լիրայի կանխիկացումը Mir քարտերից։ Այս պահին ռուսական քարտերը շարունակում են սպասարկել տեղական Halkbank, Ziraat bankasi և VakifBank բանկերը։

| | |
2505 | 0
Facebook