Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Այս ծրագիրը չի դադարելու գործելուց, եթե մենք՝ որպես պետություն և ազգ, չսթափվենք»․ իրանագետ

21:24, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Այս ծրագիրը չի դադարելու գործելուց, եթե մենք՝ որպես պետություն և ազգ, չսթափվենք»․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Ուղղակի հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն արդեն գրեթե երկու տարի է սողացող բռնազավթման մեջ է, իսկ թշնամական ծրագիրն այս փուլում ենթադրում է Հայաստանի՝ փաստացիորեն երկու կեսի բաժանում՝ մեր պետության մնացյալ տարածքից Վայոց ձորի և Սյունիքի կտրմամբ։
     Այս ծրագիրը չի դադարելու գործելուց, եթե մենք՝ որպես պետություն և ազգ, չսթափվենք և չհասկանանք որ որևէ պայմանագրով (իմա՝ թղթով) խնդիրը չի լուծվելու, եթե հնարավորին արագ չվերականգնվի ուժերի հավասարակշռությունը, իսկ մեր պետության տեսլականում չարձանագրվի թշնամու նկատմամբ մշտական ռազմաքաղաքական առնվազն գերակայության հաստատման գաղափարը և դրա կյանքի կոչմանը միտված քայլերի տրամաբանական հաջորդականությունը»։

| | |
2443 | 0
Facebook