Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Ստեղծված իրավիճակից ելք»․ Վահե Գրիգորյան

21:06, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Ստեղծված իրավիճակից ելք»․ Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Ստեղծված իրավիճակից ելք
     1) Սրընթաց իշխանափոխություն, որից հետո Հայաստանի ղեկավարի պաշտոնը պետք է անցնի ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ արևտամետ մեկին, որովհետև վիճակը պահանջում է էքստրաօրդինար ելքեր ու լուծումներ.
     2) Հայ-իրանական համատեղ զորավարժությունների անցկացում Սյունիքում և Վայոց Ձորում. սրա միջոցով կկանխվի թշնամու հարձակումը Սյունիքի վրա, որովհետև ադրբեջանը այս պահին դեռ չի կարող հարձակվել Իրանի վրա:
     3) ԱՄՆ-ին ու Եվրոպային կոնկրետ ուլտիմատում. սանկցիաներ կիրառելու միջոցով զսպել ադրբեջանին` ի հակադրումն սպառնալով "ժողովրդավարության" ռեժիմի վերափոխմամբ, հանուն որոնց արևմուտքը պետք է գնա որոշակի կոմպրոմիսի, իսկ եթե ոչ, ապա Բաքու-Ջեյհանի անխափան գործունեության երաշխավորման բացառում. այ սրա դիմաց հաստատ զիջումների կգնան, որովհետև առջևում ձմեռ է... Եվրոպայի ամենացուրտ ձմեռը:
     4) Ուղերձ Ռուսաստանին` Բաքու-Ջեյհանի գործունեության հնարավոր խափանման առնչությամբ Հայաստանին ռազմական օգնություն տրամադրում հայցելով. Բաքու-Ջեյհանի խոցման դեպքում կազախական ու ադրբեջանական գազը հայտնվում են Ռուսաստանի ձեռքում (Բաքու-Նովոռոսիսկ), ինչով ՌԴ-ն միանգամից երկու հարց կլուծի. ապստամբած Կազախստանի ու թուրքացած ադրբեջանի հարցը, ինչպես նաև Եվրոպայի նկատմամբ լրացուցիչ լծակ կստանա:
     5) ՀԱՊԿ-ին ուլտիմատում` ռազմական օգնության տրամադրումը մերժելու դեպքում Հայաստանում իրանական զորախմբի ժամանակավոր տեղակայմամբ:
     6) Ուղերձ Չինաստանին ու Հնդկաստանին` իրենց մոտ փորձարկվող ռազմական տեխնիկան ՀՀ-ում փորձակելու խնդրանքով. հույս ունեմ, որ սա բացատրման կարիք չունի. ընդ որում` տեխնիկայի առնչությամբ սրա նախադեպը կա, թեև խոսքը ռազմական տեխնիկայի մասին չէ:
     7) Հունաստանի ու Կիպրոսի Հայ համայնքների միջոցով իրավիճակի էլ ավելի սրում` թուրքիային երկու ճակատով զբաղեցնելու ու հնարավորինս թուլացնելու համար:
     Սա Իմ կարծիքն է, Իմ անձնական, սուբյեկտիվ կարծիքը, ու Ես կարծում եմ, որ այս քայլերի հաջորդական ու պայմանական իրականացման դեպքում անհաջողությունը բացառված է:
     Եթե այս քայլերից որևէ մեկը Ձեզ համար ծայրահեղական է թվում, ապա լավ իմացեք, որ վիճակը ծայրահեղ ծանր է ու պետք են ծայրահեղ քայլեր. Հայաստանը, Հայերին ու Արցախը պետք է փրկել ցանկացած գնով»:

Աղբյուրը` Վահե Գրիգորյան
| | |
3667 | 2
Facebook