Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա». Արայիկ Հարությունյան

20:06, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա». Արայիկ Հարությունյան

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ և դեռ պետք է կարգավորվի առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդին տրված է ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ փաստաթղթերով, այլ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով: Ավելին, 44-օրյա պատերազմի հետևանքով անհիմն ու ժամանակավրեպ են դարձել հակամարտության կարգավորման հիմքում ընկած 3 սկզբունքներից 2-ը՝ տարածքային ամբողջականությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելությունը: Իսկ Ադրբեջանական ագրեսիան ու մարդկության դեմ թույլ տված հանցագործություններն անառարկելիորեն ամրապնդել են մեր ինքնորոշման իրավունքի լրիվ ճանաչման ու պաշտպանման անհրաժեշտությունը՝ որպես և՛ միջազգային հանրության կողմից չիրականացված սկզբունք ու պարտավորություն, և՛ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիք: Հետևաբար, առիթն օգտագործելով, կուզեի հերթական անգամ հորդորել միջազգային հանրության դերակատարներին՝ կատարել իրենց պարտավորությունները և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

| | |
1100 | 0
Facebook