Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապահովել ռուս խաղաղապահների անժամկետ առկայությունն Արցախում». Արայիկ Հարությունյան

19:42, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Ապահովել ռուս խաղաղապահների անժամկետ առկայությունն Արցախում». Արայիկ Հարությունյան

«Խիստ փխրուն աշխարհակարգի ու տարծաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք մեզ չի կարող տալ տարածաշրջանային երկարատև անվտանգային երաշխիքներ: Ռուսաստանի ուշադրության շեղման ու զբաղվածության պատճառով ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման էին ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: Արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարումը նսեմացնելու, արցախցիների մոտ ռուսների հանդեպ անվստահություն ձևավորելու համար: Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքների, որի վառ օրինակն Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է:

Չնայած առկա մարտահրավերներին, այնուհանդերձ, ՌԴ-ն շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն ու հարաբերական կայուն է: Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունն ու ապահովել նրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովդրի անվտագության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

| | |
2420 | 0
Facebook