Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից

19:06, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից

Սեփական դիմումի համաձայն Գոռ Աբրահամյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։ Այս մասին Աբրահամյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:

«Այսօր ՀՀ դատախազությունում իմ վերջին աշխատանքային օրն էր․ դիմումիս համաձայն՝ ազատվել եմ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։ Անցած 5 գերհագեցած, լարված ու հակասական տարիների ժամանակահատվածում ամեն ինչ արել եմ դատախազության և հանրության միջև հաղորդակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար՝ հիմնվելով առաջին հերթին օպերատիվության, հավասար մատչելիության սկզբունքների վրա, առաջնորդվելով «լրագրողների հետ՝ որպես պաշտոնատար, պաշտոնատարների հետ՝ որպես լրագրող» գործելաոճով։ Հուսով եմ՝ ինչ-որ բան ստացվել է»,- նշել է նա:

Աբրահամյանը հավելել է, որ շնորհակալ է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ անձնապես չճանաչելով այդ պատասխանատու աշխատանքն իրեն վստահելու, անցած տարիներին ազատ ինքնադրսևորման, մասնագիտական համեստ կարողություններն ու ներուժս պետությանն ու հայրենիքին ծառայեցնելու հնարավորություն տալու համար։

«Շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին, որոնց հետ անցանք այս ճանապարհը՝ շատերի հետ ընկերացանք, ոմանց հետ բանավիճեցինք, բայց երբեք չհասկացվածության պատ միմյանց համար չստեղծեցինք։ Շնորհակալ եմ նաև դատախազության իմ գործընկերներին, որոնք իրենց մասնագիտական խորհրդատվությամբ, ընդհանուր աշխատանք կատարելու հոգատարությամբ օգնել են ինձ ավելի հղկվելու, դատախազությունն ավելի պատշաճ ու արժանապատիվ ներկայացնելու հարցում։ Ինձ փոխարինողին մաղթում եմ էլ ավելի բեղուն ու արդյունարար գործունեություն։ Դուք բոլորդ մնում եք իմ սրտում։ Աստված օգնական բոլորիս»,- եզրափակել է Գոռ Աբրահամյանը:

| | |
1196 | 0
Facebook