Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Մեր ***ն ինչքան խոսեց խաղաղություն ստորագրելուց, էդքան գերի ու զոհ տվինք». Արման Յարալյան

00:12, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
«Մեր ***ն ինչքան խոսեց խաղաղություն ստորագրելուց, էդքան գերի ու զոհ տվինք». Արման Յարալյան

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Երևի թե մի ահռելի ինստիտուտի թեմա եկավ ու խտացված անցավ մեր դեմով, ապրեցինք դրա մեջ ու պիտի որ հասկացած լինենք էն պարզ բաները, որ ՀՀ-ն մենք չենք ստեղծել, քանզի չգիտենք, թե ինչի ենք սաղովի իրար հետ ստիպված ապրել, ինչպես Ադրբեջանը չեն ստեղծել ադրբեջանցիները, որտեղ ավելի բարդ ա քան մեզ մոտ, մեզանում մեծամասմաբ ազգությամբ իրենց հայ համարողներ են, որից մեծ մասի հայ լինելու մասին պատկերացումները բացարձակ նույնական չեն, ավելի քիչ եզդիներ ու մնացած փոքրամասնություններ, իսկ սահմանից այն կողմ արդեն շատ խառն են։
     Ինչևէ, աշխարհագրությունը միջին սովորած ցանկացած անձ եռաչափ քարտեզին նայելիս պիտի որ հասկանա, որ այս երկու պետականությունները և նրանց շրջապատող այլ սուբյեկտներ գտնվում են աշխարհի տրանսպորտային, տնտեսական շարժերի հանգույցում ու արի ու տես, այ քեզ դժբախտություն, իրար մեջ չեն կարում կիսեն մի պստիկ Արցախ, վրացիք ու ռսներն էնդի են իրար ուտում, դա էլ Սև ծովից դեպի Եվրոպա պատուհանն ա, էս չարչարված հայերը քիչ ա նախկին աղվանների հետ լեզու չեն գտնում, հլա մի հատ էլ նախկին Օսմանյան կայսրության գլխամասը ժառանգած Թուրքիայի հետ հաշիվներ ունեն։
     Ազգ հո չի, մի գազան, փոխանակ համակերպվի ճակատագրի հետ, հաշտ լեզու գտնի, հա աքլորանում ա։
     Բայց արի ու տես հենց իրենք, թուրքերն ու ադրբեջանցիներն, ովքեր պատահական որոշել են քննել, թե ինչ բաղադրություն ունի իրենց սոցիումը, շշմել են, այ քեզ դժբախտություն, պարզվում ա երկու ինքնություններն էլ ատելության վրա են կառուցած, առավել կոնկրետ հակահայկականության, ու եկել են էն եզրակացության, որ եթե էդ ֆաշիստական ինքնությունը մեջից հանես, էդ ազգերը կփլվեն։
     Հա, լավ չի, բա ՀՀ-ի տարածքի բնակչության ինքնությունն ինչի՞ց ա սարքած: Սա քանի հայագետ ա ուսումնասիրության առել:
     Կարո՞ղ ա պարզվի, որ եթե գոյաբանական վտանգը, որ բնականորեն գալիս ա հարևաններից, հանկարծ վերանա, կարող ա Հայ ինքնությունը լուրջ խնդիրներ ունենա: Ո՞րն ա էն միավորող, արժեվորող ու միացնող գաղափարը, արժեքը, որի համար արժանապատվորեն կարելի ա ինքը զինքը համարել հայ և միասին ապրելուց բավարարվածություն ստանալ:
     Բարդ թեմա ա, բայց դրան հլա թողենք իրա տեղում, պատմականորեն շատ ենք քննել, թե էս տարածաշրջանի երկրները, որ նստած են համաշխարհային տնտեսական երակների վրա, ոնց են ձևավորվել ու ինչ արժեք ունի նրանց կոնֆլիկտներն էս տեսանկյունից։
     ԱՄՆ-ն ուր, ՀՀ-ն ուր, որի կիսաինտելեկտուալ որոշակի մասը լծվել էր սուրբ գործին, թե մենք տկար ենք, խեղճ ենք, թույլ ենք, ինչ դեմ տան, կամ պտի խելոք տանք, կամ զոհվելով տանք, մենք այլ ընտրություն չունենք։ Հա, պարզվում ա, որ դու ոչ թե չտալ կամ տալու ընտրություն չունես, այլ կոնֆլիկտ ունենալ, թե չունենալու։
     Բա ո՞նց անենք:
     Ֆեյսբուքում չկան հանճարներ, մենք ոչինչ չենք արել, որ հումանիտար մտքի կենտրոններ ունենանք, որոնք կվերլուծեին աշխարհի շարժերն ու առանց մատից հոտ քաշելու կտային լուծումներ, մեր ժողովրդի ստիպված կատարած ընտրության արդյունքում պաշտոնների նստած մարդիկ դիվանագիտական լեզուն չեն հասկանում, բացարձակ չեն հասկանում, դրա համար ՀՀ-ի հետ հիմա պլաններ կազմելն ահավոր բարդ ա դրսից ցանկացած երկրի համար։
     Ցանկացած երկու երկիր իրար պոտենցյալ թշնամիներ են, էդ ա էս աշխարհի տնտեսվարման հետևանք քաղաքականությունը, եթե դաշնակցում էլ են, ուրեմն իրարից բացի ընդհանուր ավելի մեծ վտանգ ունեն։
     ԱՄՆ բարձրաստիճան անձը եկավ ու ՀՀ-ին դիվանագիտական տեքստեր ասաց, չերեզ մեզ ասաց ու գնաց ու մենք չգիտենք՝ ինչ հասկանանք դրանց տակ, դա նշանակում էր, որ մենք հովանոց կդառնանք, որ ձեզ չուտեն, թե հակառակը, ֆաս էին տալիս ուտել ցանկացողներին։
     ՀԱՊԿ-ն ու ռուսները ցուցադրական ու ամենալկտի ձևի թքեցին նեղն ընկած վախտը, դա ևս դիվանագիտական լեզու ա, ուղիղ էշին են ասում, հիմա մենք հասկացա՞նք, թե ինչի: Մենք մատից հոտ քաշեցինք ու մի աշխարհ ենթադրություններ արինք։
     Դա հասկանում են նման ինստիտուտներ ունեցողները, իսկ մենք ընտրողով ու ընտրվողով նայում ենք, թե «Ֆեյսբուք»-ի հանճարները մատից որ հոտ քաշեցին, ինչ եզրահանգման եկան։
     Մենք մաքսիմում պատմական կտրվածքով հասկանանք օրինաչափությունները, մեզ ոչ մեկ երբեք դաշնակից չի համարել, մենք միշտ միս ենք եղել խալխի պլաններում երբեմն էդ դերն ստանձնել ենք սիրով ու հույսով, երբեմն ստիպված։
     Շատ բան պետք չի, կա արաբական թշնամական միջավայրում մի Իսրայել, էդ երկրի միակ ֆունկցիան իրա կոնֆլիկտն ա, նա իրան շլանգի տեղ չի դնում, նրա թշնամիները պակաս թշնամական չեն քան մերը, բայց նայեք նրանց տարեկան կրած կորուստներն ու մերը, մեր գաղափարական տարբերությունն էն ա, որ նրանք խաղաղության լոլոներ չեն կարդում, որովհետև գիտեն դրա գինը։
     Հիմա մեզ զենք կտա՞ն:
     Տան, որ ինչ անենք, ով ա խաղաղություն տենչողին զենք տալիս եռացող տարածաշրջանում:
     Բա զենք չկա, ո՞նց կռվենք: Բանակում դրան ասում են՝ չկա, ծնի, երբ ցույց կտաս, որ իսկապես խաղաղություն ա ուզածդ, զենքը կհայտնվի, Աթաթուրքն էլ չուներ ոչ զենք, ոչ փող, բայց այն ճարվեց, չնայած սաղ աշխարհն իրա դեմ էր, երկիրը սատկած, քայքայված, բանակը թալանչիների որջ։
     Ոչ մեկ զենք չի տալու, դուք էլ լինեիք չէիք տա։
     Մի շատ կարճ ժամանակում մեր բեզդելնիկն ինչքան խոսեց խաղաղություն ստորագրելուց, էդքան գերի ու զոհ տվինք, արժի փորձել հասկանալ էլի, թե ինչ կապ ունեն դրանք իրար հետ։
     Ասում են գնաց, ասավ, Արցախը Հայաստան է, դրա համար կռիվ եղավ, հա բան չասի, Նազարն էլ վստահ էր, որ հրաբուխն իրա փռշտոցիցն եղավ, հիմա պետք ա հասկանալ, թե մեր տխմարն էդ տեքստն ինչի հետևանքով արտասանեց, ինչ էր պատահել, որ գնաց ու էդ արտասանեց։
     Ուր ա գնում աշխարհը, ինչ սեգմենտների են բաժանում, ինչ էր նշանակում Ուկրաինա, Թայվան, Հայաստան:
     Գիտության զարգացման ալտերնատիվը մաշեցնող պատերազմներն ա»։

Աղբյուրը` Արման Յարալյան
| | |
2546 | 0
Facebook