Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման»․ Արշակյանը՝ Ճապոնիայի դեսպանին

17:12, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման»․ Արշակյանը՝ Ճապոնիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ խորհրդարանի նախագահի տեղակալը դեսպանին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին: Նա հավելել է, որ վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Ճապոնիայի դեսպանը տեղեկացրել է, որ կփոխանցի Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ փոխնախագահի ներկայացրած տեղեկությունները:

| | |
4004 | 0
Facebook