Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«7 օր զորամասի պատերի տակ անցկացնող ծնողները տեղեկություններ են ուզում իրենց որդիների գտնվելու վայրի մասին». Ժաննա Ալեքսանյան

22:12, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«7 օր զորամասի պատերի տակ անցկացնող ծնողները տեղեկություններ են ուզում իրենց որդիների գտնվելու վայրի մասին». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ զանգահարեց Գորիսի զորամասի մոտ արդեն 7 օր անցկացնող 30 զինծառայողների ծնողներից մեկը։ 7 օր զորամասի պատերի տակ անցկացնող ծնողները տեղեկություններ են ուզում իրենց որդիների գտնվելու վայրի մասին, սակայն նրանց պատասխան տվող չկա։ Հայրն ասում էր, որ լավագույն պատսախանը չգիտեմն է։ «Թաց աչքերով 7 օր է այս տարածքում ենք, զորամասից ասում են՝ չգիտենք, անհայտ ա, բա ով պետք է իմանա»,- հարցնում էր հայրը։ Հայրն ասում էր՝ թող ասեն մահացել են, թողնենք գնանք մեր սուգն անենք։ Ծնողները պնդում են, որ չեն հեռանալու քանի դեռ պատասխան չեն ստացել։ Այս մարդիկ գիշերում են դրսում, առանց նորմալ սննդի ու պայմանների։ Ինչո՞ւ որևէ բացատրություն չի տալիս Պաշտպանության նախարարությունը։ Սա ինչ արհամարհանք է։ Հարգելի՛ պաշտոնյաներ, դուք ի՞նչ կանեիք այս պարագայում, եթե դա ձեր որդիների հետ պատահեր»:

| | |
1856 | 1
Facebook