Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այս պահի դրությամբ ունենք տվյալներ 16 ռազմագերու մասին». ՀՀ ՄԻՊ

15:36, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Այս պահի դրությամբ ունենք տվյալներ 16 ռազմագերու մասին». ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ սեպտեմբերի 13-ից սկսած ծնողներ են իրենց դիմել, ովքեր տեսանյութերով ճանաչել են իրենց հարազատներին: Այս պահի դրությամբ գրասենյակն ունի տվյալներ 16 ռազմագերու մասին:

Դիտարկմանը, ըստ որի՝ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը կոնկրետ թվեր են ներկայացնում, որ ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների թիվը 20-ի է հասնում, Գրիգորյանն ասաց, որ իրենք չեն հրապարակում տվյալներ այն պատճառով, որ որևէ թիվ հրապարակելիս պետք է գիտակցել, որ դա վերջնական չէ և այդ թվերը շատ արագ կարող են փոփոխվել. «Մեր գրասենյակում արձանագրել ենք դեպքեր, որ մի տեսանյութի վերաբերյալ տարբեր ընտանիքներ պնդումներ են անում, որ դա իրենց հարազատն է»:

«Այս պահի դրությամբ ունենք տվյալներ 16 ռազմագերու մասին». ՀՀ ՄԻՊ
4626 | 0
Facebook