Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Ո՞ւր են հայկական արտադրության ԱԹՍ-ները». Ոսկան Սարգսյան

16:30, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Ո՞ւր են հայկական արտադրության ԱԹՍ-ները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյանը իր էջում գրում է․ «Ո՞ւր են հայկական արտադրության ԱԹՍ-ները, ինչո՞վ է զբաղված ԲՏԱ նախարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կռուտիտներ էր անում, թե ինչու չի կարողանում արտերկրում զենք գնել և այն Հայաստան տեղափոխել։ Նախկինում հայկական արտադրության ԱԹՍ-ներ էիք ցուցադրում, անցած 4 տարում ի՞նչ եղավ հայկական ԱԹՍ-ների սերիական արտադրության գործը, ինչո՞վ է զբաղված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Նախարար Հակոբ Արշակյանին նախարարության աշխատակիցները ծափերով էին ճանապարհում, կարծես թե իր պաշտոնում մազը կես էր արել, էն կուռը դեսն արել։ Նայում եմ այդ նախարարության կայքը, այնտեղ տեղադրված նորությունների վերնագրերն անլուրջ են՝ «Հեռուստատեսային հաղորդիչ ցանցում պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն», «Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով, «Նախարար Ռոբերտ Խաչատրյանը այցելել է «Տիեզերական ճամբար 2022»-ի մասնակիցներին», «Նախարարի առաջին տեղակալն ընդունել է Հայաստանում Եթովպիայի դեսպանին»։ Հայաստանի փաստացի, պերմանենտ պատերազմի մեջ է, իսկ ԲՏԱ նախարարությունում թիթեռ նկարելով են զբաղված»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
| | |
4141 | 2
Facebook