Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չգիտեմ՝ ինչ եք ծխել այս խմբագրությամբ օրենքն ընդունելիս». Ամրամ Մակինյան

14:48, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Չգիտեմ՝ ինչ եք ծխել այս խմբագրությամբ օրենքն ընդունելիս». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է. «Նոր քրեական դատավարության օրենսգրքի գոհարներից`

1) Պաշտպանը միջնորդում է քննիչին դադարեցնել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը:

Քննիչի պատասխանը. միջնորդությունը չի քննարկում, քանի որ քննիչն օրենքով նման լիազորություն չունի:

2) Պաշտպանը միջնորդում է դատախազին դադարեցնել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը:

Դատախազի պատասխանը. միջնորդությունը չի քննարկում, քանի որ դատախազը մինչդատական վարույթի ընթացքում չի հանդիսանում վարույթն իրականացնող մարմին և բացի այդ` նա այդ լիազորությունից օգտվում է իր նախաձեռնությամբ, այլ ոչ թե դատավարության մասնավոր մասնակցի միջնորդության հիման վրա:

Չգիտեմ՝ ինչ եք ծխել այս խմբագրությամբ Օրենքն ընդունելիս. ձեր վաղվա մասին բացարձակ չեք մտածում...»:

Աղբյուրը` Ամրամ Մակինյան
| | |
4037 | 0
Facebook