Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

Հարցազրույցներ

«Ադրբեջանում նյարդայնացած են». Սուրեն Սարգսյան

15:24, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Ադրբեջանում նյարդայնացած են». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցին՝ «Երկիր մեդիա»-ի եթերում նշեց, որ Ադրբեջանում նյարդայնացած են հնչեցված հայտարարություններից, քնաի որ ակնհայտ աջակցություն կա հայերի նկատմամբ. «ԱՄՆ-ն Ադրբեջանին աջակցում է իր շահերը սպասարկելու նպատակով և եթե ռազմական օգնություն է տալիս, ապա տալիս է Իրանի հետ սահմանի պաշտպանության համար՝ Ադրբեջանի և Իրանի ծովային սահմանի, այսինքն, մեծ հաշվով, Ադրբեջանին տրամադրվող օգնությունը մեր դեմ չի ուղղված, այլ ուղղված է Իրանի դեմ: Որևէ պետություն այլ պետության համար լավ բան չի անում, եթե այդտեղ չունի շահ: Սա պետք է գիտակցել, մանավանդ, եթե խոսքը գերտերության մասին է: Մեր տարածաշրջանը գերտերությունների մրցակցության թատերաբեմ է, 90-ականներից սկսած ԱՄՆ-ի ռազմավարությունը եղել է Ռուսաստանին հակակշռելը և հակառակը՝ Ռուսաստանի շահն է ԱՄՆ-ին հակակշռելը»:

| | |
6808 | 0
Facebook