Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիրավոր քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

12:06, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
Վիրավոր քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Վիրավոր քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին. հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի՝ ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն»:

5232 | 0
Facebook