Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ադրբեջանում հրապարակվել է Հայաստանից օկուպացված նոր տարածքների քարտեզը». Գառնիկ Դավթյան

11:48, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Ադրբեջանում հրապարակվել է Հայաստանից օկուպացված նոր տարածքների քարտեզը». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ադրբեջանի Կասպիան ռազմական գիտահետազոտական ​​ինստիտուտը քարտեզ է հրապարակել, որտեղ ցույց է տվել վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից օկուպացրած նոր տարածքները և այդ տարածքներից դիտարկելիության աստիճանը:

* 2-րդ դեղին գիծը ՀՀ-ի սուվերեն տարածքի ներսում այն հատվածն է, որքան առաջացել են:

* Մանուշակագույն գիծն այն ՀՀ-ի խորքում ընկած հեռավորությունն է, որը նոր գրաված դիրքերից դիտարկելիության նոր հնարավորություն է տվել ադրբեջանական ԶՈւ-ին:

Վերլուծության մեջ գրված է, որ օկուպացրած նոր տարածքների առնվազն 50%-ը ֆիզիկական վերահսկողության գոտի է, այսինքն՝ այդ տարածքներում կանգնած են ադրբեջանական զինվորներ։ Մնացած տարածքները պարզապես տեսողական հսկողության գոտի են...

Իսկ վերջում եզրակացության տեսքով նոր սպառնալիք է ներկայացվում Հայաստանին. «Եթե հետագայում Երևանից կամ մեկ այլ քաղաքից զենք և զինտեխնիկա տեղափոխվի Սյունիք կամ Սևան, ապա Ադրբեջանը նախազգուշացում կուղարկի Հայաստանի ղեկավարությանը: Եվ եթե որևէ քայլ չձեռնարկվի, ապա այն որպես սպառնալիք կնկալվի՝ կչեզոքացվի»:

Հ. Գ. Սա նոր պատերազի հիմք է»:

Աղբյուրը` Գառնիկ Դավթյան
| | |
14708 | 0
Facebook