Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ֆեյսբուք»-ը վաղուց «գործնական» առումով այլ բան չէ, քան մարդ ***ելու գործիք»․ Հակոբ Բադալյան

23:42, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Ֆեյսբուք»-ը վաղուց «գործնական» առումով այլ բան չէ, քան մարդ ***ելու գործիք»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. ««Թարգմանության» դեպքը հերթական աղաղակող վկայությունն է, որ Ֆեյսբուքը վաղուց «գործնական» առումով այլ բան չէ, քան մարդ հոշոտելու գործիք: Իհարկե, ունի բազմաթիվ այլ «գործառութային» հնարավորություններ, որոնք տալիս են դրական աշխատանքի հնարավորություն, բայց պետք է դիտարկել հանրագումարը: Իսկ հանրագումարում, Ֆեյսբուքից մնում է միայն համատարած սոցցանցային «մարդակերությունը»:
     Ես առավելագույնս զերծ եմ մնում այդօրինակ բնորոշումներից, այդպիսի ձեւակերպումներից, բայց այն ինչ կատարվում է, ըստ էության դժվար է բնորոշել այլ կերպ:
     Ընդ որում, ասեմ նաև մի բան: «Սոցցանցային մարդակերությունը» տարածված եւ կիրառվող երեւույթ է անգամ շրջանակներում, որոնք ներկայանում են իբրեւ «արդիական», «բաց» մտածողության կրող: Փորձվի մեկը հանկարծ կասկածի տակ դնի նրանցից շատերի քաղաքական առաջնորդների այս կամ այն միտքը: «Արդիականությունը» լույսի կամ ավելի ճիշտ կլինի ասել գուցե մթի արագությամբ տեղը զիջում է «թայֆայականությանը»:
     Հանրագումարում Ֆեյսբուքը Հայաստանում այլ բան չէ, քան հայ ժողովրդի գիտակցության և էթիկայի վրա կաթիլ-կաթիլ լցվող «ծծմբային թթու»:
     Ինքս, օրինակ, պարբերաբար մտածում եմ, իսկ արժե՞ ընդհանրապես գտնվել «սոցցանցային մարդակերության» այս տիրույթում, որտեղ կամաց-կամաց ձեւավորվում է «ուտողների» և «ուտվողների» մի բաժանարար գիծ: Ընդ որում, մարդիկ կան մի հարցում գծի այս կողմում են, մեկ այլ հարցում՝ գծի մյուս կողմում»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
2115 | 0
Facebook