Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Իմաստ ունի՞ այդքան մեծ քաղաքական կարևորություն տալ Վարդանանց պատերազմի մասին Փելոսիի հայտարարությանը». Հայկարամ Նահապետյան

08:30, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Իմաստ ունի՞ այդքան մեծ քաղաքական կարևորություն տալ Վարդանանց պատերազմի մասին Փելոսիի հայտարարությանը». Հայկարամ Նահապետյան

Լրագրող Հայկարամ Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմաստ ունի՞ այդքան մեծ քաղաքական կարևորություն տալ Վարդանանց պատերազմի մասին Փելոսիի հայտարարությանը՝ ակնկալելով ԻԻՀ-ի կողմից դրա հետ կապված հակազդեցություն։ Մենք դարերով նշում ենք Ավարայրի ճակատամարտի օրը, փետրվարին կա նաև Վարդանանց սբ նահատակների օր, Երևանի կենտրոնում կա սպարապետ Վարդան Մամիկոնյանի արձանը և Վարդանանց փողոց և այլն։ Որևէ մի առիթով ես անձամբ չեմ զգացել, որ ԻԻՀ կառավարությունը լարվում է այս պատմական թեմաների արծարծումից։
     Մեզ ժամանակագրորեն շատ ավելի մոտ կանգնած Ներսես Աշտարակեցու կամ Իսրայել Օրու մասով էլ ԻԻՀ-ից կարծես երբեք խնդիր չի եղել։ Ինձ թվում է մեծ տերությունները հարյուրամյակների կամ հազարամյակների հետ կապված հարցերում մի քիչ ուրիշ են մտածում։ Ասենք Անգլիան ընդհանրապես չի նեղանում, որ ԱՄՆում ամեն տարի հուլիսի 4-ը նշում են որպես անգլիական գաղութատիրությունից ազատագրվելու օրը, իսկ երկրի մայրաքաղաքն իրենց դեմ ապստամբած գեներալ ու նախագահ Վաշինգտոնի անունով է։
     Միայն այն բանի համար, որ Փելոսին 5րդ դարի ճակատամարտի մասին ասաց այն ինչ ասաց անպայման չէ, որ ԻԻՀ-ում հակահայ սրացումներ լինեն։ Եթե ռեալ նայենք, ԱՄՆ խոսնակի այցը ԻԻՀ-ում իհարկե դրական չեն համարի, բայց Խանջյանի նկարի դրվագն այդ ֆոնին կարծում եմ շատ բան չի փոխում»:

| | |
2826 | 1
Facebook