Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱՄՆ-ի պատվիրակության անդամը հայտարարեց՝ վերջին հարձակումը կանգնեցրել է Ռուսաստանը»․ Ճշմարիտյան

22:48, կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ.
«ԱՄՆ-ի պատվիրակության անդամը հայտարարեց՝ վերջին հարձակումը կանգնեցրել է Ռուսաստանը»․ Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Գտեք ներքոհիշյալ հարցերի պատասխանները.

1. Ինչո՞ւ է ռուսական զորքը գտնվում Արցախում։

2. Ինչո՞ւ Ռուսաստանը միջամտեց, կանգնեցրեց 44 օրյա պատերազմը, և չթույլատրեց գրավել ամբողջ Արցախը։

3. Ինչո՞ւ Թուրքիան չմտավ և չգրավեց ողջ Հայաստանը, հատկապես՝ 2020 թվականին։

4. Ինչպե՞ս, և ով կանգնեցրեց վերջին լայնածավալ հարձակումը։

Փորձեք ինքնուրույն, հստակ ու հիմնավորված պատասխանել այս հարցերին, և բոլորդ կխաղաղվեք։

Մնացածը՝ դիվանագիտություն է, լիրիկա է, կամ ժամավաճառություն։
     Եվ վերջում՝

ի հակառակ Հայաստանը «դե յուրե» ներկայացնողների`

ԱՄՆ-ի պատվիրակության անդամը հենց նոր շատ պարզ անգլերենով հայտարարեց՝

- վերջին հարձակումը կանգնեցրել է Ռուսաստանը, և որ իրենք միայն փորձել են աջակցել,

- Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է,

- իրենք զենքով չեն օգնելու,

- ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ՆԱՏՕ չեն ընդունելու, և զենք չեն մատակարարելու,

- իրենք ֆինանսավորում են բացառապես ականազերծման աշխատանքները (իրականում այդ տարածքներն Ադրբեջանում են), բայց, այստեղ շատ ուշադիր՝

- ցանկանում են «դեմոկրատիա», «դեմոկրատիա», «դեմոկրատիա» և «դեմոկրատիա»… ուրիշ ոչինչ…

Դուք ի՞նչ եք ասում»։

| | |
7549 | 4
Facebook