Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքական գործիչները մտածում են ոչ թե պետությունը փրկելու, այլ րոպե առաջ աթոռին նստելու մասին». Հոխիկյան

22:18, կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ.
«Քաղաքական գործիչները մտածում են ոչ թե պետությունը փրկելու, այլ րոպե առաջ աթոռին նստելու մասին». Հոխիկյան

Մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ իշխանության համար միակ արժեքը մեկ օր ավելի աթոռին նստած մնալն է՝ դրա համար զոհաբերելով ամեն ինչ, առանց կտրականության։
     Որտեղ քաղաքական գործիչները մտածում են ոչ թե պետությունը փրկելու, այլ րոպե առաջ աթոռին նստելու մասին։
     Որտեղ մտավորականները փորձում են ոչ թե հանրային միասնականություն ձևավորելու և իրենց հետևից տանելու ազգի կորիզին, այլ իրար հերթ չտալով՝ քծնում են օրվա իշխանությանը։
     Որտեղ միջին չինովնիկները մտածում են աշխատավարձի ու պաշտոնի բարձրացման մասին՝ մոռանալով, որ հայրենիքը օր օրի փոքրանում է։
     Որտեղ հոգևորականների համար ավելի կարևոր է ոչ թե ազգին զարթուն պահելը, այլ մոմ վաճառելը։
     Որտեղ հանրությունը երկրին վերաբերվում է հյուրանոցի պես՝ այստեղ չկարողացա ապրել, կվերցնեմ իրերս, կգնամ ուրիշ տեղ։
     Եվ այդ ամենի մեջ քաղաքական գործիչների, մտավորականների, պաշտոնյաների, հոգևորականների, սովորական մարդկանց մի փոքր, շատ փոքր մասն է մտածում հայրենիքի ու պետականության մասին։ Այդ մասն էլ ամեն պատերազմի ժամանակ քչանում է, քանի որ առաջինը հենց այդպիսիններն են գնում առաջնագիծ ու չեն վերադառնում․․․
     Բայց հենց այդպիսիներն են ամեն անգամ փրկում երկիրն ու փոխանցում հաջորդ սերունդներին»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
3124 | 2
Facebook