Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալլա Պուգաչովան պահանջում է իրեն ևս ներառել օտարերկրյա գործակալների ցուցակում

22:06, կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ.
Ալլա Պուգաչովան պահանջում է իրեն ևս ներառել օտարերկրյա գործակալների ցուցակում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանը՝ խնդրելով իրեն ավելացնել օտարերկրյա գործակալների ցուցակում։
     «Խնդրում եմ ինձ գրանցել իմ սիրելի երկրի օտարերկրյա գործակալների շարքերում»,- ասվում է Instagram-ում հրապարակված կոչում:
     Նշենք, որ սեպտեմբերի 16-ին ՌԴ արդարադատության նախարարությունը ֆիզիկական անձանց-օտարերկրյա գործակալների ցուցակում ներառել է Պուգաչովայի ամուսնուն՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինին։
     Ամուսինները դեմ են արտահայտվել ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածքում սկսված «հատուկ օպերացիային»։ Գալկինը իր համերգների ամբողջ շահույթը փոխանցում է ՌԴ գործողություններից տուժած ուկրաինացիներին։

https://www.instagram.com/p/CipbuA9qzIe/?utm_source=ig_web_copy_link
6826 | 1
Facebook