Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Իրանի հետ Ադրբեջանի և Հայաստանի սահմանում տեղակայված են Իրանի բանակի ցամաքային զորքեր, զրահատանկային բրիգադներ». Հոսսեինի

20:12, կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ.
«Իրանի հետ Ադրբեջանի և Հայաստանի սահմանում տեղակայված են Իրանի բանակի ցամաքային զորքեր, զրահատանկային բրիգադներ». Հոսսեինի

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի հետ Ադրբեջանի և Հայաստանի սահմանում տեղակայված են Իրանի բանակի ցամաքային զորքեր, զրահատանկային բրիգադներ, բանակի արագ արձագանքման ուժեր և հարվածային ուղղաթիռներ։
     Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումն է՝ թույլ չտալ փոփոխություններ տարածաշրջանի պատմական և աշխարհաքաղաքական սահմաններում։
     Իրանի հետ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային գոտում լիարժեք մարտական պատրաստվածության մեջ են գտնվում ոչ միայն Իրանի բանակի զորքերը, այլև՝ Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի զորամիավորումները:
     Նշված սահմանգոտում կուտակված զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով՝ օրերս այստեղ էին այցելել Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը և ԻԻՀ Բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քիոմարս Հեյդարին»:

Աղբյուրը` Փույա Հոսսեինի
| | |
8861 | 0
Facebook