Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Համացանց

Նենսի Փելոսիի հակաիրանական մեսիջը

18:40, կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ.
Նենսի Փելոսիի հակաիրանական մեսիջը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երևանի Գաֆէսճյան կենտրոնում տեղի ունեցած ելույթի ժամանակ ուշագրավ դրվագ է արձանագրվել։ Նա իր ելույթի ժամանակ կանգնել էր Գրիգոր Խանջյանի «Վարդանանց» կտավի դիմաց, որի դիմաց տեղադրված էին ՀՀ-ի և ԱՄՆ-ի դրոշները։

Ավարայրի ճակատամարտը պատկերող կտավը մատնացույց անելով՝ Փելոսին ասել է. «Ես միշտ ասում եմ, որ արվեստը կմիավորի մեզ։ Ժամանակ կգա, երբ մենք կմոռանանք տարաձայնությունները. մենք, արվեստագետները և նույնիսկ լրագրողները։ Այս նկարում պարսիկների դեմ քրիստոնյա Հայաստանի պայքարի դրվագն է»,- ասել է Փելոսին։

| | |
7185 | 1
Facebook