Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

16:54, կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ.
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի համատեղ հաղորդագրությունը

Այսօր, սեպտեմբերի 18-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:

Հիշեցնենք, որ սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է:

Առաջինը տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում»։

| | |
2940 | 0
Facebook